Վերջին անգամ եմ զգուշացնում․ Գոռ Հակոբյանն արձագանքել է որդու մասին կեղծ լուրերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, ով այս օրերին իր ընտանիքի հետ գտնվում է Գերմանիայում՝ որդու բուժման նպատակով, նոր տեսանյութ է հրապարակել։
Գոռը հայտնել է, որ Ֆելիքսի բուժման գործընթացը շարունակվում է, և նրանք արդեն սկսել են երրորդ կուրսը։
Գոռի խոսքով՝ տարածվում են հին լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես թարմ կադրեր՝ շահարկելով իրենց ընտանեկան վիճակը։
«Մարդիկ մեկնաբանություն են գրում, թե գնացել են Գերմանիա, բայց ամեն օր ման են գալիս, նկարներ են գցում, առանց իմանալու, որ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու մոտ ենք նկարված, նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում այդ եկեղեցի», – նշել է Գոռը։
Վերջում հավելել է, որ հաջորդ անգամ յալ կերպ է արձագանքելու։
Տեսանյութը՝ ստորև․


