Մամուլ

Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը կայցելի՞ իր ծննդավայր Ջուջևան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր։

NEWS.am–ը կապ է հաստատել Ջուջևան բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանի հետ՝ պարզելու՝ Մուստաֆաևի այցը նախատեսվու՞մ է։ Հարցին ի պատասխան Պետրոսյանը նշել է․

«Գյուղում այս պահին շարժ չկա։ Ընդամենը լրագրողները զանգեցին, ասացին՝ նման բան կա»։

Վարչական ղեկավարը նշել է, որ ինքը նման տեղեկություն չունի։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական պատվիրակությունը կանգ է առել «Աբրիկոտ» հյուրանոցքում, որն այս պահին շրջապատված է ոստիկանական ուժերով։ 

Կիսվեք ձեր էջում