Շոու-բիզնես

Տղա՞, թե՞ աղջիկ․ Նանո Քալաշյանը բացահայտել է երեխայի սեռը

Վերջապես սպասված պահը եկավ․ քիչ առաջ բլոգեր Նանո Քալաշյանը հրապարակել է իրենց «gender party»-ի ամենահուզիչ կադրերը, որոնց միջոցով հայտնի դարձավ ապագա երեխայի սեռը։

Տոնական արարողության ամենաազդեցիկ պահին օդը լցվել է կապույտ երանգներով։ Այդ պահին Նանոն և նրա ամուսինը չեն կարողացել զսպել իրենց հույզերը՝ իմանալով, որ տղա են ունենալու։

Հրապարակումից կարճ ժամանակ անց մեկնաբանությունների բաժինը լի է եղել շնորհավորանքներով։

Հետևորդների մեծ մասը, որոնք ճիշտ էին կռահել, որ տղա է լինելու, իրենց բարեմաղթանքներն են հղում զույգին՝ մաղթելով հեշտ հղիություն և առողջ բալիկ։

«Մեր ընտանիքը համալրվում է ևս մեկ տղամարդով»,- գրել է Նանոն իր հուզիչ հրապարակման մեջ։

Կիսվեք ձեր էջում