Շոու-բիզնես

Էլեն Սաֆարյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի և երգչուհի Էլեն Սաֆարյանը, որը երկար ժամանակ փորձում էր իր անձնական կյանքը հեռու պահել հանրության ուշադրությունից, ի վերջո խախտել է լռությունը։ Սիրելիի մասին տեղեկությունը բացահայտելուց հետո նա սկսել է ավելի ազատորեն կիսվել իր երջանիկ պահերով։

Եթե նախկինում երկրպագուները միայն կռահումներ էին անում դերասանուհու սիրելիի մասին, ապա այժմ զույգը գրեթե միշտ միասին է երևում։ Նրանք ակտիվ են ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև միասին մասնակցում են տարբեր միջոցառումների ու երեկույթների՝ բացահայտ ցույց տալով իրենց ջերմ ու անկեղծ հարաբերությունները։

elen safaryan1

Էլեն Սաֆարյանի սոցիալական էջերում հրապարակված յուրաքանչյուր նոր լուսանկար կամ տեսանյութ մեծ հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում։ Զույգի համատեղ կադրերը վկայում են նրանց միջև առկա ներդաշնակության մասին։

Այս անգամ ևս դերասանուհին հետևորդներին հնարավորություն է տվել տեսնելու իրենց առօրյա և տոնական պահերից մի քանիսը։ Ստորև ներկայացված են Էլենի և նրա ընտրյալի նոր լուսանկարները, որոնք, ինչպես հաճախ նշվում է, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն

Կիսվեք ձեր էջում