Ի՞նչ է պատրաստվում գնել Ծառուկյանը․ մանրամասներ
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկ Արման Ծառուկյանը խոսել է իր ապագա ծրագրերի մասին՝ նշելով, որ չեմպիոն դառնալու դեպքում ցանկանում է գնել անձնական ինքնաթիռ։
Նրա խոսքով՝ եթե կարողանա ամռանը նվաճել գոտին, ապա արդեն օգոստոսին կամ իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 11-ին, կարող է իրականացնել այդ նպատակը։
Ծառուկյանը նշել է, որ նախկինում երազում էր 30 տարեկանում ձեռք բերել Rolls-Royce Cullinan, սակայն այժմ առաջնահերթությունները փոխվել են։
Մարտիկը կենտրոնացած է ավելի մեծ նպատակների վրա։



