Մամուլ

Սյունիքում մեքենան մոտ 500 մետր գլորվելով հայտնվել է ձորում, վարորդը մահացել է

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 12։00-ի սահմաններում Ագարակ–Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում 57-ամյա վարորդը «Lada Granta»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվեք ձեր էջում