Արդեն ծայրահեղ վիճակ է․ Միքայել Մարգարյան
«Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է, որովհետև չի կարող այսպես շարունակվել»,- ԱԺ դիմաց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման ու ԱԺ մեծ դահլիճում բաց հանդիպման պահանջով ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը։
«Մենք պահանջատեր ենք մեր խնդրին, և սա ոչ միայն 190 հոգու խնդիրն է, այլ ամբողջ հայության։
Մենք շարունակում ենք պնդել, որ իրենք պարտավոր են զեկույցը տրամադրել մեզ և պարտավոր են ներկա գտնվելու ԱԺ քննարկմանը։
Թող վաղը բաց լսումներ կազմակերպեն ծնողների և շահագրգիռ մարմինների հետ, հետո անցկացնեն փակ լսումներ»,- շարունակելով թեման՝ նշեց հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։


