Մամուլ

Հայտնի է թե ինչ ապրանք է ներկրել Ադրբեջանը Հայաստանից

Hraparak.am-ը գրել է․

Այսօր հայտնի դարձավ Ադրբեջանի Մաքսային կոմիտեի հրապարակած տվյալներից, որ Ադրբեջանը Հայաստանից ներկրել է 960 դոլարի ապրանք։

Մենք առավոտից փորձում էինք գուշակել, թե ինչ ապրանք կարող են Հայաստանից արտահանած եղել։

Եւ ահա, ադրբեջանական մամուլում հայտնված պարզաբանման համաձայն, այս տարվա մարտին Նիդերլանդներից Ադրբեջան ներկրվել է 960 դոլարի հոլանդական վարդեր։

Ներկրումն իրականացվել է Հայաստանով։ Ու քանի որ տարանցվող երկիրը համարվում է որպես գործընկեր երկիր, ըստ ադրբեջանական մասքային վիճակագրության կանոնների, ապա փաստաթղթերում նշվել է, որ ներկրումն իրականացվել է Հայաստանից։

Կիսվեք ձեր էջում