Հայտնի է ինչ է գրել նամակում երեկ մահացած զինվորը
Bavnews.am-ի տեղեկություններով՝ զինվորը մահվանից առաջ նամակ է գրել՝ ներողություն խնդրելով ընկերներից ու հարազատներից։
Ըստ աղբյուրների՝ նա խնդիրներ է ունեցել զորամասում, իսկ դեպքի հանգամանքները՝ ինքնասպանություն, թե սպանություն, ներկայումս քննվում են։
Ապրիլի 14-ին մահվան հերթական դեպքն է գրանցվել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։
Ժամը 16։00-ի սահմաններում զինվորին տեղափոխելիս դեպի «Մուրացան» զինվորական հոսպիտալ, նա մահացել է։
Տեղում աշխատում են ռազմական ոստիկանության և ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ՝ պարզելու մանրամասները։ Հիշեցնենք՝ 19-ամյա Նարեկ Հակոբյանը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի պոլիգոնից՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և քննությունը շարունակվում է։



