Մամուլ

Հայաստանի օդային տարածքում կլինեն սահմանափակումներ

2026 թ. մայիսի 3-ից 5-ը Հայաստանում նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսությունը»։

Նշված միջոցառումներին մասնակցելու են բազմաթիվ օտարերկրյա պատվիրակություններ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ այդ օրերին ուժեղացվելու են անվտանգության միջոցառումները։

Այդ պատճառով ՀՀ օդային տարածքում կսահմանվի արգելք ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար։

Կիսվեք ձեր էջում