Շոու-բիզնես

«Արա, թողեք հանգիստ քաշեն»․ Սուպեր Սաքոյի սկանդալային մեկնաբանությունը Գրիգորի Եսայանի գործի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք երգիչ Գրիգորի Եսայանի՝ 0,24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթը ուղարկվել է դատարան։ Նրան որպես խափանման միջոց ընտրվել է գրավը, ինչպես նաև՝ «բացակայելու արգելքը»։

Թեման ակտիվ քննարկումների առիթ է դարձել համացանցում, որտեղ տարբեր օգտատերեր մեկնաբանել են իրավիճակը։

Այս ֆոնին ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն հրապարակման մեկնաբանություններում հանդես է եկել կտրուկ և աղմկահարույց գրառմամբ՝

«Արա, դե թողեք հանգիստ քաշեն էլի, ինչի եք էդքան բշտում»։

Նրա այս խոսքերը արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում՝ առաջացնելով բուռն քննարկումներ և տարբեր արձագանքներ։

Մասնավորապես, օգտատերերի մի մասը քննադատել է նման ձևակերպումը, իսկ մյուսները դա ընկալել են որպես անձնական կարծիք։

Թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։

Կիսվեք ձեր էջում