ՏեսանյութՄամուլ

Գյումրիում սպանության փորձ է կանխվել․ հայտնաբերվել է նռնակ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։

Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվել է, և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Դատարանի որոշմամբ՝ ապրիլի 11-ին խուզարկություններ են կատարվել 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։

47-ամյա տղամարդու՝ Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։

Երկուսն էլ ձերբակալվել են և ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում