ՏեսանյութՇոու-բիզնես

Դրամահավաքն ավարտված է, մեկնում ենք Մյունխեն, կհանդիպենք 1 տարի հետո․ Գոռ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասան Գոռ Հակոբյանը հայտարարել է դրամահավաքի ավարտի մասին։

Գոռը բոլորից շնորհակալություն է և հայտնել և նշել, որ 36 ժամում հավաքվել է պահանջվող գումարը։

«Մենք գնում ենք Մյունխեսն, տրամադրված ենք մարտական և կհանդիպենք 1 տարի հետո ուրախ առիթներով», – ասել է Գոռ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ գումար է ավելացել, որը դերասանը որոշել է փոխանցել մեկ այլ ընտանիքի, ով ունի նմանատիպ հիվադություն և բուժման համար գումարի կարիք ունի։

Հիշեցնենք՝ երեկ Գոռ Հակոբյանը հանդես է եկել հուզիչ տեսաուղերձով՝ հայտնելով, որ իր ընտանիքը ծանր փորձության առաջ է կանգնել։

Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում