20-ամյա Միլենան պայքարում է կյանքի համար
Ապրիր ինձ հետ ֆեյսբուքյան էջից Bavnews.am-ը տեղեկանում է․
Դիմում եմ բոլոր բլոգերներին, հայտնի մարդկանց, հասարակական գործիչներին, ինչպես նաև Աքորի գյուղի բոլոր բնակիչներին:
Եթե Միլենայի ժամանակը սահմանափակ չլիներ,հավատացե´ք, այսքան հաճախ հրապարակումներ չէի անի…
Բայց հիմա ամեն րոպեն թանկ է, յուրաքանչյուր 1000 դրամը կարող է որոշիչ լինել: Ներկա պահին հավաքվել է` 2.670.000 ՀՀ դրամ:
Աքորիում նախնական տվյալներով բնակվում է մոտավորապես 2000 մարդ եթե յուրաքանչյուրը 1000 դրամ էլ փոխանցի մեծ արդյունք կունենանք:
Նյութը հրապարակել է մայրիկի գրավոր համաձայնությամբ
20 տարեկան Միլենան ունի բոլորիս օգնության կարիքը:
Այս հրաշք աղջիկը բնակվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Աքորի գյուղում:

Նա ունի երկկողմանի երիկամային անբավարարություն և այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Բժշկի ցուցումով անհրաժեշտ է, որ մոտակա ժամանակահատվածում դիալիզի բուժումը կազմակերպվի Վանաձոր քաղաքում՝ առավելագույնը 1,5–2 ամիս շարունակական բուժմամբ։ Այդ փուլից անմիջապես հետո անհրաժեշտ է կատարել երիկամի փոխպատվաստում, որը կյանքի փրկության միակ հնարավորությունն է։
Բուժման, դիալիզի, տեղափոխությունների և հետագա վիրահատության հետ կապված ծախսերը չափազանց մեծ են և գերազանցում են ընտանիքի ֆինանսական հնարավորությունները։
Խնդրում եմ, հնարավորության սահմաններում ձեր բարեգութ աջակցությունը։ Ձեր յուրաքանչյուր աջակցություն ընտանիքի համար անգնահատելի է։
Նախնական բուժման համար անհրաժեշտ է 10.000.000 դրամ
Միլենային օգնելու համար ստորև տեղադրում եմ քարտի համար և Իդրամ
4355053927110512(Acba bank)Ruzanna Aghajanyan
703106978 Իդրամ
2204300102334806 (VTB)
Հեռ.` 077639587 Արմինե (մայրը)
Բժշկական բոլոր փաստաթղթերը կարող եք գտնել մեկնաբանության բաժնում


