ՄամուլՏեսանյութ

Դուբայում քաոս է. մարդկանց ապօրինաբար դուրս են հանում հյուրանոցներից

Oragir.News-ը տեսազանգով կապ է հաստատել բլոգեր Անահիտ Խաչատրյանի հետ, որը այս օրերին գտնվում է Դուբայում և ականատեսն է դարձել տարածաշրջանում սկսված լարվածության հետևանքով առաջացած ճգնաժամի։

Անահիտը պատմեց, որ Դուբայ էր մեկնել հանգստի նպատակով, սակայն իրավիճակը վայրկյանների ընթացքում փոխվել է՝ վերածվելով լուրջ լարվածության։ Նա անմիջապես կապ է հաստատել ծնողների հետ, որոնք փորձել են հանգստացնել դստերը՝ հեռավորության վրա գտնվելով անհանգիստ վիճակում։

Բլոգերը ոչ միայն չի վհատվել, այլև սկսել է ակտիվորեն օգնել հյուրանոցում գտնվող մյուս զբոսաշրջիկներին, հատկապես հայրենակիցներին։

Նա ներկայացրեց մի ուշագրավ դեպք. հյուրանոցի տնօրինությունը փորձել է ապօրինի կերպով մարդկանց դուրս հանել սենյակներից՝ թողնելով նրանց անելանելի վիճակում։

«Տիրապետելով օրենքներին՝ ես անմիջապես զանգահարեցի զբոսաշրջիկների համար նախատեսված 911 թեժ գծին։ Արձագանքն օպերատիվ էր. հաստատվեց, որ հյուրանոցը նման իրավիճակում ապօրինի է գործում, և մարդկանց վտարելու գործընթացը կասեցվեց»,- պատմեց Անահիտը։

Անդրադառնալով վերադարձի հնարավորություններին՝ Անահիտը նշեց, որ հետադարձ տոմսերի արժեքները կտրուկ աճել են՝ սկսվելով 1300 եվրոյից։

Սա լուրջ խնդիր է բազմաթիվ մարդկանց համար, որոնք չունեն նման գումարներ և փաստացի «արգելափակված» են մնացել ԱՄԷ-ում։ Բլոգերը կոչ է անում դադարեցնել զբոսաշրջիկների հանդեպ ապօրինի գործելաոճը և օգնության ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր այս պահին չունեն ո՛չ գումար, ո՛չ էլ տուն վերադառնալու հնարավորություն։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում:

Կիսվեք ձեր էջում