Մամուլ

Հայ ուսանողներին առաջարկում են գնալ Թուրքիա՝ կրթվելու

Թուրքական բարեհաճությունը երազող ՔՊ-ական իշխանությունը հայ ուսանողներին առաջարկում է գնալ Թուրքիա՝ կրթվելու:

Armat Media-ին բուհերի ռեկտորներից մեկը տրամադրել է Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի շրջաբերականը, որով առաջարկվում է հայ ուսանողներին մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրին:

 ԱԳՆ խողովակներով Գիտության կոմիտե հասած այս շրջաբերականն առաջին անգամ է կիրառվում մեր երկրի կրթության ոլորտում:

Սրանով մինչև փետրվարի 20-ը հայ ուսանողները կարող են մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակում կազմակերպվող «Միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրին:

Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում առցանց հանդիպում կազմակերպել հնարավոր դիմորդների հետ՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու համար: