Շոու-բիզնես

Երբ ապաշխարեցի սկսեցի ուսումնասիրել Առաքելական ուսմունքը և գնալ Աստվածաշնչյան դպրոց․ Շպռոտ

Երգչուհի Շպռոտը գրում է․ «4 տարի առաջ երբ ապաշխարեցի սկսեցի ուսումնասիրել Առաքելական ուսմունքը և գնալ Աստվածաշնչյան Դպրոց։ Ամեն Կիրակի Պատարագի։

Եվ մոտավոր 4 տարի է ամեն շաբաթ, ժամը 10-ին՝ Հայկ Մադոյանի հետ զրույցներ ենք ունենում Առաքելական Հավատքից։

Փառք Տիրոջը, բավականին շատ մարդիկ սկսեցին լսել մեր եթերները և գալ Պատարագի ու դասերի։ Շատերը գտան Տիրոջը, ոմանք աղանդից դուրս եկան և միացան մեր Եկեղեցուն։

Հրաշք!!!Ես կասեի ամենամեծ հրաշքը դա է, երբ մարդ վերադառնում է Քրիստոսի Եկեղեցի։

Աստված օրհնի Քրիստոսի Եկեղեցին և Նրա հոտը։

Սիրելիներս պինդ մնանք և շարունակենք գնալ Պատարագի։

Չարը երբեք չի քնում, բայց հիշեք Հիսուս Քրիստոսն արդեն ջախջախել է չարի գլուխը։ Մեզ մնում է մնալ Հավատարիմ մեր Փրկչին և Նրա Վարդապետությանը, որ փոխանցվեց Առաքյալների կողմից

Հայ Առաքելական Եկեղեցին միշտ կանգուն է։ Աղոթենք մեր Հոգևոր այրերի համար, որ Իրենք էլ ամրանան և շարունակեն մեզ հովվել։ Թող Աստված զորացնի մեր Հոգևոր այրերին։

Քրիստոսի Սերն ու Խոնարհ սիրտը ՝ մարդու ամենագեղեցիկ շնորհն է»։