Աշխարհ

Պուտինի նստավայրի վրա ուկրաինական ԱԹՍ-ներով հարձակում է եղել. Լավրով

Դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է արձակվել։ Բոլորը ոչնչացվել են։

Հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ պարզվել են Ռուսաստանի պատասխան հարվածի թիրախները և ժամկետները։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի արձակման հետևանքով զոհերի կամ վնասների մասին հաղորդագրություններ չկան։

«Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով Կիևի ռեժիմի վերջնական անցումը պետական ահաբեկչության քաղաքականությանը։

Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակումից հետո»,- հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը։

Վլադիմիր Զելենսկին իր հերթին հարձակման մասին հայտարարությունը սուտ է անվանել։ Այլ աղբյուրներից հարձակման մասին տեղեկատվություններ չեն ստացվում։