Շոու-բիզնես

«Գլենդելի հայեր, եթե ինքնասիրություն ունեք, հավաքվեք ու ներողություն խնդրեք Ձախ Հարութից»

Բելլա Լալայանն իր Ֆեյսբուքյան էջում Գլենդելի հայերի հետևյալ կոչն է հղել․

«Գլենդելի հայեր, եթե ինքնասիրություն ունեք, հավաքվեք ու ներողություն խնդրեք Ձախ Հարութից:

Չեմ անրադառնա դժվար պահին նրա ցուցաբերած նյութական աջակցությանը, հայրենանվեր գործերին, այլ հիշեցնեմ, որ ձեզնից շատերը նունիսկ դեռ չէին սաղմնավորվել,  երբ Հարութն արդեն հալածվեց ազգային հայացքերի համար ու հենց այդ պատճառով նա իր Հայաստանում չէ, ի տարբերոթյուն ձեզ` բոյկոտողներիդ, որ Ամերիկա եք վազել քաղցր ու հեշտ կյանքի ետևից։

Մի փորձեք հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Հայաստանի նաագահի հանդեպ Հարութի վերաբերմունքը առաջին հերթին վերաբերմունք է իր պետության և պետականության հանդեպ։ Եվ ո՞վ է ասել, որ նա (կամ որևէ մեկը) ձեր թելադրանքով պետք է հարգի կամ արհամարհի մեկին` նախագահ կլինի թե դռնապան։

Բոյկոտել եք համերգը, բայց շարունակելու եք ձեր տանը, մեքենայի մեջ լսել Հարութի երգերը։ Հատկապես
թունդ հայրենասերներդ, ուտուշ-խմուշների ժամանակ խրոխտաբար կպարեք «հայ քաջեր» երգի տակ
ու նորից «մուշն ու սասունը» միլիոներրորդ անգամ կազատագրեք Ձախ Հարութի երգով։

Գիտեմ, որ դժվար է, բայց փորձեք ձեր մեջ սպանել գարշելի կեղծավորին և արթնացնել բանականությունը։

հ․գ․ Չգիտեմ, ինչքանով է ստույգ տեղեկությունը` Հարութին տեղափոխել են հիվանդանոց․․․»

Կիսվել