Դու իմ ճանաչած ամենապայծառ ու իմաստուն հրաշքներից էիր․ Մահացել է Երևանում Ռոնալդուի հետ հանդիպած Արեգը
Ուզում եմ քեզ հենց էսպես հիշել՝ ռոքընռոլի տակ կյանքը վայելելիս…
8 տարուց ավել մենք միասին անցանք էս ճանապարհը, ու նաև դու ինձ սովորեցրիր՝ ոնց պիտի սիրել կյանքը, անգամ երբ ամեն ինչ շատ դժվար է։ Դու իմ ճանաչած ամենապայծառ ու իմաստուն հրաշքներից էիր։
Երջանիկ եմ, որ հասցրինք երազանքներդ իրականություն դարձնել, հասանք անգամ Ռոնալդուին… մենակ Չեքի Չանին չհասցրինք հանդիպել, եղբայր, կներես ինձ դրա համար։
Հիմա արդեն կարող ես պարել տիեզերքում, իմ փոքր եղբայր, դու գտար քո խաղաղությունը:
Դու հաղթեցիր կյանքում, քանի որ ապրեցիր լիարժեք երջանիկ:
Խորապես ցավակցում եմ իմ լավ ընկերներ Anna Babajanyan-ին ու Armenak Khachatryan-ին այս ծանրագույն կորստի համար: Դուք իմ ճանաչած ամենաֆանտաստիկ ծնողներից եք, խոնարհումս:
Հիշեցնենք, որ քաղցկեղով հիվանդ փոքրիկ Արեգը երազում էր հանդիպել Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նրա երազանքը սեպտեմբերի 6–ին իրականություն դարձավ, երբ ֆուտբոլիստը Երեւանում էր՝ մասնակցելու Հայաստան-Պորտուգալիա խաղին։



