Վազգենի և Նարեկի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից:
«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար:
Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։



