Ալիևն ու Էրդողանը հրավիրվել են Հայաստան
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ հաջորդ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
«Հրավերները առայժմ բանավոր է, փաստաթղթային դեռ չենք ուղարկել»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ «Թրամփի ուղին» չի կարող կառուցվել ու կառավարվել առանց Ռուսաստանի համաձայնության, քանի որ Հարավկովկասյան երկաթուղին ռուսներին է տրված կոնցեսիոն կառավարման, ԱԳ նախարարն ասաց.
«Հարավկովկասյան երկաթուղիների կոնցենսիոն կառավարման են հանձնված։ Այսինքն այն ինչ որ կա որպես երկաթուղային ենթակառուցվածք և գործում է, դա տրված է կոնսենսիոն կառավարման։
Իսկ այն, ինչը դեռ չկա, ո՞նց կարող է տրված լինի տարիներ առաջ կոնսենսիոն պայմանագրով։ Այո, այս մասին մեր դիրքորոշումը ռուսական կողմին հայտնվել է, միևնույն ժամանակ նույն ռուսական կողմի հետ քննարկվել են և դեռ կքննարկվեն համագործակցության շատ հետաքրքիր նոր մեխանիզմներ և ուղղություններ»։


