Մամուլ

Բաքվի դատարանում «վկան ցուցմունք է տվել» Ռոբերտ Քոչարյանի դեմ

Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների և մյուս գերիների հերթական «դատը»:

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, «վկաներից» մեկը՝ ոմն Յուրի Ջհանգիրյան, «ցուցմունք» է տվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Ուսումնասիրվել են 90-ականների սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների հետ կապված «փաստաթղթերը»:

«Դատը» կշարունակվի սեպտեմբերի 11-ին: