Մամուլ

Նոր մանրամասներ՝ Քոբուլեթիում խեղդված 24-ամյա հայ երիտասարդի մասին

Սև ծովում` Քոբուլեթիի տարածքում, 24 տարեկան հայ երիտասարդ է խեղդվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Երիտասարդը Գառնի համայնքի բնակիչ Սերգեյ Հակոբյանն էր։ Երիտասարդն իր նշանածի ընտանիքի հետ էր մեկնել հանգստի:

Չնայած բարձր ալիքներին` զույգը որոշել է ծով մտել։ Աղջկան հաջողվել է փրկել, տղային ՝ ոչ։ Ըստ մեր աղբյուրի` զույգը նշանադրվել էր հուլիսի վերջին։

Երիտասարդը ընտանիքի ավագ որդին էր, 44-օրյա պատերազմի մասնակից. նա 2020 թվականին ժամկետային զինծառայող է եղել ՀՀ զինված ուժերում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական հանգսատավայրերում, եղանակային իրավիճակով պայմանավորված, ծովն ալեկոծ է և փրկարարները շրջում են ափերով ու հանգստացողներին կոչ անում չմտնել ծովը։