«Ամենավատ հուշս սիրածս մարդու դավաճանությունն է». Բեն Ավետիսյան
«Ամենավատ հուշս սիրածս մարդու դավաճանությունն է». Բեն Ավետիսյան
Դերասան Բեն Ավետիսյանի կյանքի կարևորագույն սկզբունքը հավատարիմ մնալն է։ Դերասանը, որ անցել է դավաճանության միջով ու գիտի` ինչ է դա նշանակում, տանել չի կարողանում սուտը։ Tert.am Life–ի բլից հարցերի շրջանակում առաջարկում ենք բացահայտել Բեն Ավետիսյանին` առօրյայից մինչև սկզբունքներ, լավագույն ու վատագույն հուշեր։
Ամեն առավոտյան ես արթնանում եմ:
Մի բաժակ սուրճ խմելիս, անպայման, ծխում եմ։
Կինը ոճային է, երբ կանացի է։
Սոցցանցերում ակտիվ եմ, որովհետև սոցցանցերը ստեղծված են դրա համար։
Կինը տհաճ է դառնում, երբ փնթի է և տգետ։
Դաքֆեյսն ասոցացվում է բադիկների հետ։
Ատում եմ, երբ ստում են։
Ես լավ տրամադրություն ունեմ, երբ դրսում արև է և լավ եղանակ։
Լավ սովորություն ունեմ` բարի եմ։
Վատ սովորություն ունեմ` սկզբունքային եմ։
Ապրելու լավագույն կանոնն է` ապրել այնպես, որ չփոշմանես որևէ արածիդ կամ չարածիդ համար։
Ամենամոտ ընկերս Գարիկ Սաֆարյանն է։
Ընկերության մեջ ամենակարևորը մաքրությունն ու անշահախնդրությունն է։
Սիրում ես, նշանակում է` ապրում ես։
Կարծրատիպերը միշտ կաղապարի մեջ են դնում մարդուն, իսկ դա վատ է։
Աշխատանքը մարդուն պարգևում է այն զգացողությունը, որ այս աշխարհում անելիք ունի և իր լուման է ներդնում շրջակա կյանքի մեջ։ Դե իհարկե, նաև գեղեցկացնում է մարդուն։
Ես «գերազանցիկ» եմ, և դա շատ լավ է։
Սիրում եմ մարդկանց, որոնք պունկտուալ են։
Նյարդայնանում եմ, երբ խաբում են։
Բենի 3 բնորոշիչներն են` բարի, հոգատար և սկզբունքային լինելը։
Երբեք չեմ դավաճանում այն սկզբունքին, որ պետք է հավատարիմ մնալ։
Փոշմանել եմ, որ կյանքում կան բաներ, որոնք անելու համար համարձակ չեմ եղել։
Երբեք չեմ հրաժարվի ևս մեկ անգամ Հայաստանում ծնվել։
Հիասթափվում եմ, երբ դավաճանում են։
Միանգամից ժպտում եմ, երբ արևոտ օր է։
Ամենավատ հուշս կապված է սիրածս մարդու դավաճանության հետ, երբ 18 տարեկան էի։
Ամենալավ հուշս… մնացած բոլոր հուշերս լավն են։ 3 տարի առաջ եղբորս աղջկա ծնունդը կյանքիս լավագույն իրադարձությունն էր։
Մարդկային փոխհարաբերություններում ամենակարևորը հավատարմությունն է։
Ամենամեծ երազանքս է հայտնվել Հոլիվուդում, ինչպես, գրեթե, բոլոր դերասանների դեպքում։
Մանկական չիրականացած երազանքս է դառնալ Արտաքին գործերի նախարար։
Կյանքս գլխիվայր փոխվեց, երբ ընտրեցի դերասանի մասնագիտությունը։