Ողբերգական դեպք․ Բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա Վահեյի կյանքը
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում»։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 23-ին, Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա։
Հիվանդանոցում բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վահե Գ.-ն է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։