Մամուլ

Գոռացել է «աու» և դպրոցի պատուհանից թռել. նոր մանրամասներ

Գոռացել է «աու» և դպրոցի պատուհանից թռել. նոր մանրամասներ

Hraparak.am-ը գրում է․ Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Դպրոցից մեզ ասացին` կյանքին վտանգ չի սպառնում, երեխան դպրոցի պատուհանից նետել է իրեն ներքեւ։ «Գոռացել է «աու» եւ նետվել ցած»։

Ասացին նաեւ, որ ոտքն է կոտրվել, ճակատն է վնասվել։ Այլ մանրամասներ չհայտնեցին։ Երեխան 12 տարեկան է

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն: