Ո՞ւմ խղճին է 4-ամյա երեխայի մահը
Ո՞ւմ խղճին է 4-ամյա երեխայի մահը։ «Ուիգմորում արշալույսները խաղաղ չեն,
Մասիսի ԲԿ-ից 4-ամյա աղջնակին Ուիգմորի արագ արձագանքման խումբը պե՞տք է տեղափոխեր:
Համաձայն ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների փետրվարի 26-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Ա.Վ.-ի մոտ ՝ ծնված 2020 թվականին, արձանագրվել է կենսաբանական մահ:
Ըստ հավաստի տվյալների աղջնակի մայրը՝ 2025թ. փետրվարի 25-ին երեխայի մոտ դժվարաշնչություն է նկատել և դիմել է Մասիսի ԲԿ, որտեղ բուժական միջոցառումներ են սկսել, սակայն հիվանդի վիճակը գնացել է դեպի վատացում, որի պատճառով հրավիրել է Երևանից արագ արձագանքման ծառայության ռեանիմատոլոգների բրիգադա՝ նրան տեղափոխելու համար:
Մեր աղբյուրները հավաստում են, որ փետրվարի 25-ին ըստ մանկական արագ արձագանքման արտագնա ծառայության կանչերը ապահովող բժշկական կազմակերպությունների հերթապահությունների ժամանակացույցի հերթապահել է Ուիգմորը (ՀՀ ԱՆ 2023թ. մայիսի 29 2663-Լ հրաման) : Մասնագիտական բրիգադան ուշացել է, ստիպված հիվանդին տեղափոխել են գծային շտապ օգնության մեքենայով:
Հաջորդիվ, փետրվարի 26-ին ժամը 2-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արձանագրվել է աղջնակի ողբերգական մահվան փաստը:
Հիշեցնեմ, որ մանկական արագ արձագանքման արտագնա ծառայությունը գործել և գործում է հենց այն պատճռառով, որ մարզերում մանկական նեղ մանագիտական ծառայությունները բացակայում են, առավել ևս՝ վերակենդանացման ծառայությունը: Հիվանդ երեխաների տեղափոխումը ունի շատ առանձնահատկություններ, այն պահանջում է մասնագիտական հմտություններ, հետևաբար կլիներ ավելի պրոֆեսիոնալ, եթե ծայրահեղ ծանր վիճակում հիվանդը տեղախվեր նեղ մասնագետների ուղեկցությամբ:
Անգամ եթե առողջապահության նախարարության կամ «սիրելի ԲԿ»-ի կողմից հերքվի Մասիսից Ուիգմորին կանչ տալու հանգամանքը, ավելի վատ, դա փաստում է, որ նախարարությւնը պատշաճ չեք իրազեկել և հրահանգել մարզային ԲԿ-ներին, որ հիվանդների տեղախոխումը կազմակերպվի ժամանակին՝ ի շահ հիվանդի:
Մի քանի ժամ հապաղելը կարող է կյանք խլել:
Հ.Գ. Նմանատիպ դեպքերը արդյո՞ք վերլուծվում են առողջապահության նախարարությունում, թե շրջանցելու ձևը գտել են, հղում են անում իրավապահ մարմիններին և սպասում դատարանների վճիռներին: Իսկ մեր իրականության մեջ այդ գործերի մեծամասնությունը ժամանակի աղմուկում լուծվում, գնում են»:
Առողջապահության հարցերով փորձագետ Ծաղիկ Վարդանյան