Մամուլ

Հիվանդանոց տեղափոխված հրազենային վնասվածքով 45-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին չհաջողվեց փրկել

Հիվանդանոց տեղափոխված հրազենային վնասվածքով 45-ամյա տղամարդու կյանքը բժիշկներին չհաջողվեց փրկել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ փետրվարի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Ավան-Առինջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենայիվ վնասվածքով մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով, «սրտի կանգ» ախտորոշմամբ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկաններն ու քննիչները այնուհետև պարզել են, որ մահացածը Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 45-ամյա Վահագն Մկրտչյանն է: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ով լինելու մասին տեղեկություն, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ տեղեկություններ չենք հարապարակում: