«Վաղը ժամը 12։00-ին՝ հրավիրում եմ Կարեն Կարապետյանին շարունակելու բանակցությունների 2-րդ փուլը»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից ելույթ ունեցավ և հայտնեց, որ նախորդ բանակցությունների փուլը ձախողվեց․ «Երբ ես պատրաստվում էի հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, կային հանրապետականներ, ովքեր ասում էին, որ Կարեն Կարապեյանը չի ներկայացնում իրենց: Եվ երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Հանրապետական կուսակցությունը ժողով է արել և եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորել, որպեսզի նա բանակցի կուսակցության անունից:
Մենք այս որոշումը ընդունում ենք ի գիտություն, և ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցություները մեր առաջարկած օրակարգի շրջանակներում և ես վաղը ժամը 12-ին հրավիրում եմ Կարեն Կարապետյանին «Մարիոթ» հյուրանոց՝ շարունակելու բանակցության գործընթացի 2-րդ փուլը, բայց մենք ունենք մեկ կոնկրետ պայման՝ հանդիպումը ծայրից ծայր պետք է լինի լրագրողների մասնակցությամբ:
Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու, մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, ժողովուրդը մեր ղեկավարն է, ժողովուրդը մեր շեֆն է ու մենք մեր ղեկավարին պետք է հաշվետու լինենք ամեն մեր արած քայլի համար»: