Թաթա Սիմոնյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 62 տարեկան
Այսօր սիրված և ճանաչված երգիչ Թաթա Սիմոնյանի ծննդյան օրն է։ Թաթան՝ ում իրական անունը Ալբերտ Սիմոնյան է, ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին: Երգիչն այսօր դարձավ 62 տարեկան:
Սիրված երգչին շնորհավորական մաղթանքներ են հղել նրա մտերիմները բարեկամները, հետևորդները, որոնց շնորհավորաննքերը տեղ են գտել նրա Ինստագրամի էջում։
Շնորհավորում ենք Թաթային՝ ծննդյան 62-ամյակի առթիվ, մաղթում առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Նրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։
Թաթա Սիմոնյանը 2006 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։