«Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել»
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Հողերի հանձնելուց հետո Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել
Կիրանցի բնակիչները, իրենց անունը չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ,միակողմանի, անօրինական կերպով Կիրանց գյուղի հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո գյուղի բնակչությունը պառակտվել է 3 մասի՝ հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացածներ, փոխհատուցում չստացածներ, զոհված հերոսների հարազատներ և չեզոքներ։
Պետական բյուջեից փոխհատուցում ստացած, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և Կիրանցի հողերի հանձնումը դատապարտողներն այնքան անհաշտ հարաբերությունների մեջ են, որ միասին միջոցառումների չեն մասնակցում, կամ մասնակցելու դեպքում արագ հեռանում են։
400-ից էլ քիչ բնակիչ ունեցող, հերոսական տարագրություն ունեցող Կիրանցում անառողջ մթնոլորտ է ստեղծվել»։