Մամուլ

Ծեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին

Ծեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրեր առաջ ծեծի է ենթարկվել իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Արփի Սիրադեղյանի հետ, որը պատմեց դեպքի մանրամասները․ «Մի քանի օր առաջ եղբայրս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է եղել և նրան ծեծել են»։

Նրա խոսքով՝ դեպքի մասին այսօր են իմացել, երբ նրանց մայրը այցելել է որդուն և նրան տեսել է ծեծված վիճակում։

«Գլուխն արյունոտ, մարմինը՝ կապտուկների մեջ, երիկամների ցավերով։ Դավիթը դեպքի մանրամասները չի պատմել, գուցե մտածում է՝ հետո ինչ-որ խնդիրներ կառաջանան։ Նշեմ, որ եղբորս գլխին խաչաձև սպի կա, որը նախկինում գլխի հարվածի հետևանքով է եղել։

Կիսվել