ՄամուլՏեսանյութ

Վանո Սիրադեղյանի դուստրն ահազանգում է՝ իրեն թոքաբորբով ուզում են դուրս գրել հիվանդանոցից (Տեսանյութ)

Վանո Սիրադեղյանի դուստրն ահազանգում է՝ իրեն թոքաբորբով ուզում են դուրս գրել հիվանդանոցից (Տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի դստեր՝  Արփիի ֆեյսբուքյան ուղիղ եթերին: Արփին դժգոհել էր, որ իրեն փորձում են թոքաբորբով դուրս հանել հիվանդանոցից:

Նա ներկայացրել էր՝ ինչ առողջական խնդիրներ ունի, խնդրել միջամտել, կանխել իր վիճակի վատանալը: Նախարարը, արձագանքելով Արփիի խոսքերին, գրել է.

«Հարգելի Արփի, առաջին օրվանից բժիշկներն արել են ամեն բան Ձեր ապաքինման համար, և ուրախ ենք, որ արդեն առողջական վիճակը թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից:

arpi

Իհարկե, կհոգանք, որ տանը Ձեզ հսկող բժիշկ ունենաք, սակայն այս իրավիճակում հիվանդանոցային բուժում ստանալու համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնած, և ամեն մահճակալ պետք է զբաղեցվի միայն խիստ բժշկական ցուցման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչի կարիքը, բարեբախտաբար, Դուք չունեք հիմա:

Խնդրում եմ հարգալից լինել այն բուժանձնակազմի նկատմամբ, որոնց շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, այսօր առողջացման ճանապարհին եք»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով