Աշխարհ

Պուտինը ժամանել է Բաքու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բաքու, որտեղ պետական ​​այցով կլինի օգոստոսի 18-19-ը։

Ռուսաստանի ղեկավարի ժամանակացույցում հիմնական պաշտոնական և աշխատանքային միջոցառումները նախատեսված են օգոստոսի 19-ին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահը ծաղկեպսակ կդնի Հեյդար Ալիևի գերեզմանին և կայցելի այսպես կոչված «Շեհիդների ծառուղի»։

Փորձագիտական գնահատմամբ, այս այցը ողջ Հարավային Կովկասի համար չափազանց կարեւոր է լինելու:

putin baqu
Կիսվել