Մամուլ

Մեքենան մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ․ ամուսինները և նրանց անչափահաս 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ «Akura» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։

Վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու 3 անչափահաս երեխաներն են։

Կիսվել