Մամուլ

Մի քիչ նորմալ է բալիկիս վիճակը․ Սևանում 3-րդ հարկից ընկած երեխայի մայրը մանրամասներ է հայտնում

«Երեխայիս վիճակը դեպի լավն է գնում, գիտակցությունը տեղն է, սակայն, բնականաբար, չի շփվում ոչ մեկի հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց երեկ Սևանում 3-րդ հարկից ընկած երեխայի հայրը։

Նրա խոսքով՝ երեխան վերակենդանացման բաժանմունքում է, միացված է շնչառական ապարատ։

«Միայն կինս է երեխայի հետ։ Փառք Աստծո, բժիշկներն ասում են, որ երեխայիս կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց նա։

Երեխայի մայրն էլ նշեց, որ փոքրիկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա ու թոքերի սալջարդ։

«Արդեն մի քիչ նորմալ է բալիկիս վիճակը։ Դեպքի մասին ոչինչ չեմ կարող ասել, չեմ հիշում, թե ինչպես է տեղի ունեցել։ Այս պահին այն հոգեվիճակում չեմ, որ կարողանամ հիշել։ Ես եմ եղել իմ երեխային վերցնողը»,- նշեց մայրը։

Կիսվել