Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին յարխուշտա պարով. բոլորի աչքերին արցունքներ էին (Տեսանյութ)
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին պարով:
Երբ դագաղը դուրս բերեցին Կամերային երաժշտության տնից հնչեց զուռնան ու տղամարդիկ սկսեցին յարխուշտա պարել:
Պարից հետո հնչեցին ծափողջյուններ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։