ՄամուլՏեսանյութ

Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին յարխուշտա պարով. բոլորի աչքերին արցունքներ էին (Տեսանյութ)

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին պարով:

Երբ դագաղը դուրս բերեցին Կամերային երաժշտության տնից հնչեց զուռնան ու տղամարդիկ սկսեցին յարխուշտա պարել:

Պարից հետո հնչեցին ծափողջյուններ:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։

Կիսվել էջում