Մամուլ

Փաշինյանի որդին ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։

Աղբյուրն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել է, որ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել, և փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզել, որ վարչապետի որդին զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ։

«Նշենք, որ նա 2023 թվականին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։

ՊԵԿ տվյալների բազայի համաձայն՝ Աշոտ Փաշինյանն իր գործունեությունը ծավալելու է միկրոձեռնարկատիրության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նա ստացված եկամուտից պետությանը հարկ չի վճարի։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներն ազատված են եկամտահարկի վճարումից, եթե նրանց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այս պարագայում վճարվում է միայն դրոշմանիշային վճար։

ashot pashinyan anhat

Աշոտ Փաշինյանի գործունեությունն օրինական է, սակայն ուշագրավ է վարչապետ հայրիկի՝ հարկ հավաքելու ոգևորության ֆոնին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել և շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ նրանց համարելով Հայաստանի թիվ մեկ հերոսը»,- նշված է հրապարակման մեջ։

Կիսվել