Աշխարհ

Բաքուն 48 ժամ է տվել ֆրանսիացի դիվանագետներին` Ադրբեջանը լքելու համար

Բաքուն 48 ժամ է տվել ֆրանսիացի դիվանագետներին` Ադրբեջանը լքելու համար

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների գործողությունների հետ կապված, որոնք անհամատեղելի են նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ և հակասում են «դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիային, Ֆրանսիայի դեսպանին բողոք է ներկայացվել:

Այդ աշխատակիցները Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «անցանկալի անձ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ անձանց պահանջ է ներկայացրել 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը:

Կիսվել