Վարժական հավաքներ են լինելու․ ովքեր են ներգրավվելու
Վարժական հավաքներ են լինելու․ ովքեր են ներգրավվելու
2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:
Նախատեսվում է` վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։