Աշխարհ

Տյումեն-Ադլեր գնացքից 125 երեխա է իջեցվել ու տեղափոխվել հիվանդանոց

Տյումեն-Ադլեր գնացքից 125 երեխա է իջեցվել ու տեղափոխվել հիվանդանոց

Տյումեն-Ադլեր գնացքից 125 երեխա է իջեցվել և տեղափոխվել հիվանդանոց: Մեկ երեխա մահացել է, փոխանցում է РИА Новости-ն:

«Դեկտեմբերի 20-ի երեկոյան գնացքում վատացել է 12-ամյա աղջկա ինքնազգացողությունը: Պենզայի տարածք ժամանած բուժօգնության աշխատակիցները գրանցել են երեխայի կենսաբանական մահը»,- գրում է լրատվամիջոցը:

Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հաստատել է, որ 125 երեխա տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց:

30 երեխայի մոտ բարձր ջերմություն է գրանցվել: Պատճառները պարզվում են:

Կիսվել էջում