Վաչագան Ղազարյանից բռնագանձված «Եռաբլուրի» անշարժ գույքերը անցան պետությանը
Վաչագան Ղազարյանից բռնագանձված «Եռաբլուրի» անշարժ գույքերը անցան պետությանը
ՀՀ սեփականության է փոխանցվել վեց անշարժ եւ մեկ շարժական գույք, որոնց շուկայական մոտարկված արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է կազմում։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ըստ որոշման՝ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող 4 անվանում անշարժ գույք եւ մեկ շարժական գույք ամրացնել ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Այդ գույքերն են Ծովակալ Իսակովի պողոտայի 25/2, 25/3, 25/4 հասցեներում գտնվող հողատարածքները եւ Արաբկիր վարչական շրջանի վաղարշյան փողոցի ավտոտնակներից մեկը, իսկ շարժական գույքը Range Rover Sport ավտոմեքենա է։
Նախապատմությունը հետեւյալն է՝ գլխավոր դատախազը դիմել է մեզ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կա գործընթաց»։