Մամուլ

«Մասիսի դպրոցում ուսուցչուհին ավելի շատ զբաղված է երեխաներին ծեծելով, քան ուսուցանելով». Սոֆյա Հովսեփյան

«Մասիսի դպրոցում ուսուցչուհին ավելի շատ զբաղված է երեխաներին ծեծելով, քան ուսուցանելով». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկար ժամանակ հրապարակում չեմ ունեցել, բայց այս հարցը կարևոր է ու հրատապ…

Ամեն անգամ վախով եմ խոսում դպրոցներում առկա խնդիրների մասին, քանի որ գուցե անզգուշություն ցուցաբերեմ և որևէ կոլեգիայի նեղացնեմ։

Երեկ լսեցի, որ Մասիս քաղաքի թիվ չորս դպրոցում աշխատում է Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ով դասի ժամանակ ավելի շատ զբաղված է երեխաներին ծեծելով ու անպատվելով, քան հայոց լեզու ուսուցանելով։

Սկզբից մտածեցի խոսքը միայն արցախցի երեխաներին է վերաբերում ու մենակ իրենց հանդեպ է բռնություն կիրառում` ելնելով քաղաքական ու սուբեկտիվիզի տեսակույունից, բայց հետո պարզեցի, որ ո՜չ, էս տիկին վրացյանը բոլոր երեխաներին է ծեծում և նաև վախեցնում, էր եթե բողոքեն նաև ցածր կնշանակի։

Ծնողները վախեցած են ու լռում են, բայց արցախցի ծնողները չվախենալով հարցի լուծում են պահանջում։

Տնօրենի ձեռքն ի՞նչ կա, ազատի մի ամսից վերականգնված է, էլ ինչո՞ւ մտնի նման դաշտ։

Իսկ կրթության նախարարությունն ու մարզպետարանները էդ հարցերը մանր հարց են դիտարկում, այլապես վաղուց դպրոցներից մաքրված կլինեին էս զավրիկները։

Հարգելի լրագրող ընկերներ, խնդրում եմ հարցին անդրադարձեք և եթե կարիք կա, ես կտրամադրեմ ծնողների հեռախոսահամարներ, ովքեր կխոսեն ։

Եթե չեն կարող ազատել այդ տիկնոջը աշխատանքից, ապա պատրաստ եմ հետևողական անարգանքի սյունին պահել արցախցուն իր տուն վռնդող, արցախցիներին անտանելի վատը համարող արև վրացյաններին։

Վայ քեզ դիպլոմ տվողի…»:

Կիսվել էջում