Ով է եղել 18 համարի երթուղային ավտոբուսի վրա կրակոց արձակած անձը
Ով է եղել 18 համարի երթուղային ավտոբուսի վրա կրակոց արձակած անձը
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են հոկտեմբերի 21-ին Երևանում, Արզումանյան փողոցում թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա կրակոց արձակած անձին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Աշոտ Բ.-ն է, ով իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով կրակել և անզգուշությամբ վնասել է ավտոբուսի կողային ապակին՝ պատճառելով նյութական վնաս:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը վնասել էր 18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին։