Աշխարհ

«Սա դեռ սկիզբն է». Նեթանյահու

«Սա դեռ սկիզբն է». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, թե բանակի գործողությունը, որն իրականացվել է ի պատասխան «Համաս»-ի գրոհների՝ «դեռ սկիզբն է»: Այդ մասին հայտնում է Times of Israel պարբերականը:

«Մենք երբեք չենք մոռանա և չենք ների մեր թշնամիների կատարած վայրագությունները, երբեք թույլ չենք տա, որ աշխարհը կամ որևէ մեկը մոռանա: Նման բան տասնամյակներ շարունակ չէր իրականացվել հրեա ժողովրդի դեմ: Մենք թշնամիներին աննախադեպ ուժով կպատասխանենք: Ընդգծեմ՝ սա դեռ սկիզբն է»,- ասել է Նեթանյահուն:

Նշենք, որ Իսրայելական բանակը հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռներով սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը Գազայի հատվածի դեմ։

Կիսվել