Մամուլ

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. BMW- ն մի քանի մետր բարձրությունից հայտնվել է ձորում. 3 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. BMW- ն մի քանի մետր բարձրությունից հայտնվել է ձորում. 3 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Հովիկ Պ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Կապան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր բարձրությունից հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովիկ Պ.-ն և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 16-ամյա Վարդան Զ.-ն, 16-ամյա Արսեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ:

bmw

Ժամանել են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովսեփ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ավտոմեքենան դուրս բերելու համար ոստիկաններն ու փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա:

Կիսվել էջում