ՄամուլՏեսանյութ

Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում, ադրբեջանցիները նրանց միասին են ձերբակալել. Գեղամ Մանուկյան

Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում, ադրբեջանցիները նրանց միասին են ձերբակալել. Գեղամ Մանուկյան

Բաքվի կողմից գերեվարված Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը դեռևս կապ չի հաստատել ընտանիքի հետ, ընտանիքն ունի որոշակի շփումներ «Կարմիր խաչի» հետ։

Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գերեվարված Դավիթ Մանուկյանի եղբայր Գեղամ Մանուկյանը։

«Այս պահին կա այնքան տեղեկություն, որը կա բաց համացանցում։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին «Կարմիր խաչը» կայցելի նրան, որից հետո տեղեկություններ կստանանք», – ասել է նա։ Մանուկյանը դժվարացավ նաև նշել, թե արդյո՞ք իր եղբայրը կար Ադրբեջանի կողմից շրջանառվող «ցուցակներում», որտեղ գրված էին պոտենցիալ գերեվարման ենթակա արցախցի առաջնորդների անունները։

Նա նաև չհերքեց այն տեղեկությունները, որ Դավիթ Մանուկյանին, նրա տիկնոջն ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին են ձերբակալել, հետո կնոջը թույլ տվել վերադառնալ Երևան։

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։

Տեսանյութը ստորև

Կիսվել