Մահվան ելքով վրաերթ-փախուստ՝ Հրազդան քաղաքում. վրաերթի ենթարկվողը հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ-փախուստ՝ Հրազդան քաղաքում. վրաերթի ենթարկվողը հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վիրավորին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի:Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ, կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:
Մինչ դեպքի վայրը սահմանազատել և ծառայություն էին կատարում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, նույն վաշտի պարեկ Դավիթ Ասատրյանն ու կրտսեր պարեկ Արման Սամեյանը օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե վրաերթ կատարած ու փախուստի դիմած ավտոմեքենան որ ուղղությամբ է շարժվել:
Նրանք մոտ 1.5 կիլոմետր հետապնդում են փախուստի դիմած վարորդին ու կարողանում են բռնել նրան «Ծովինար» ջրամբարի մոտ:Վերջինս բերման է ենթարկվում ոստիկանության Հրազդանի բաժին:
Տեղում նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի դիմած, պարեկների կողմից հայտնաբերված վարորդը Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ներսես Խ-ն է, իսկ մահացածը՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Վլադիմիր Խ-ն, ով աշխատում էր Հրազդանի քաղաքապետարանի սանմաքրման և կոմունալ բաժնում:Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվելէ քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: